Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Արիաներ և դերերգեր հայտնի օպերաներից

Արիաներ և դերերգեր հայտնի օպերաներից
02.07.2015 | 17:51

2005-ից Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվում է խոշորածավալ երաժշտական փառատոն, որի յուրաքանչյուր համերգ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն է դասական երաժշտության երկրպագուների համար:

Հուլիսի 4-ին, ժ.19.00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի կունենա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը: Գալա Վոկալ համերգային ծրագրով հանդես կգան հանրահայտ օպերային երգիչներ, հայկական վոկալի նոր սերնդի վառ ներկայացուցիչներ Վարդուհի Խաչատրյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն):Կոնցերտմայստեր` Արմեն Աղաջանյան: Ծրագրում ընդգրկված են արիաներ և դերերգեր հայտնի օպերաներից:

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ